Լողորդուհի Անահիտ Բարսեղյանը սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ<br />


Լողորդուհի Անահիտ Բարսեղյանը սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ

  • 19-03-2009 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 19-ին Երեւանում ավարտվեց Հայաստանի լողի առաջնությունը, որին մասնակցեցին Երեւանի եւ Գյումրիի 11 ակումբների 136 մարզիկ-մարզուհիներ: Բարձր արդյունքներով աչքի ընկան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Միքայել Քոլոյանը, Նորայր Ղազարյանը, Արթուր Բանդուրյանը, Սերգեյ Պիեւնեւը, Անահիտ Բարսեղյանը: Վերջինը 100 մ թիկնալողում 1.09.99 վրկ արդյունքով սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ: Առաջնության արդյունքներով ընտրվեցին այն 7 լավագույնները, ովքեր կնախապատրաստվեն հուլիսի 20-ին Հռոմում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play