Լողորդուհի Անահիտ Բարսեղեանը սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ<br />


Լողորդուհի Անահիտ Բարսեղեանը սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ

  • 19-03-2009 19:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 19-ին Երեւանում աւարտուեց Հայաստանի լողի առաջնութիւնը, որին մասնակցեցին Երեւանի եւ Գիւմրիի 11 ակումբների 136 մարզիկ-մարզուհիներ: Բարձր արդիւնքներով աչքի ընկան Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Միքայէլ Քոլոյանը, Նորայր Ղազարեանը, Արթուր Բանդուրյանը, Սերգեյ Պիեւնեւը, Անահիտ Բարսեղեանը: Վերջինը 100 մ թիկնալողում 1.09.99 վրկ արդիւնքով սահմանեց Հայաստանի նոր ռեկորդ: Առաջնութեան արդիւնքներով ընտրվեցին այն 7 լաւագոյնները, ովքեր կնախապատրաստուեն յուլիսի 20-ին Հռոմում մեկնարկելիք աշխարհի առաջնութեանը:
  -   Սպորտ