Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. ԱՀ տեղեկատվական շտաբ


Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհը երթևեկության համար կարող է վտանգավոր լինել. ԱՀ տեղեկատվական շտաբ

  • 13-09-2022 10:22:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի՛ հայրենակիցներ
 
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: 
 
Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում: 
 
Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play