Փաշինյանն ընդունել է Ստանիսլավ Զասին


Փաշինյանն ընդունել է Ստանիսլավ Զասին

  • 29-09-2022 20:15:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
 
ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play