Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները


Կուլեբան ասել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «զրոյացնելու է» Արևմուտքի սխալները

  • 01-10-2022 11:53:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «կզրոյացնի» 2008 թվականից արված Արևմուտքի սխալները, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
 
«Ուկրաինան դիմել է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, որի ստացման համար այս նոր պայմաններում չի պահանջվում Անդամակցության գործողությունների պլան և թույլ է տալիս մեր գործընկերներին «զրոյացնել» և չկրկնել 2008 թվականից ի վեր թույլ տված սխալները»,- գրել է Կուլեբան։
 
Ավելի վաղ ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան արագացված հիմունքներով դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին պաշտպանելուն օգնելու վրա։
 
2008 թվականին՝ ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի տարում, ամերիկացիները ցանկանում էին Ուկրաինայի՝ դաշինք մտնելու հաջորդ քայլն անել՝ համաձայնեցնել այսպես կոչված ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիրը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play