Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրաքվեները դատապարտող բանաձևի վրա


Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրաքվեները դատապարտող բանաձևի վրա

  • 01-10-2022 12:58:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ բանաձևի վրա, որը դատապարտում է ուկրաինական չորս շրջաններում հանրաքվեները և պահանջում է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի «լայնամասշտաբ, անօրինական ներխուժումն Ուկրաինա»:
 
Անվտանգության խորհրդի 15 անդամներից միայն Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան է դեմ քվեարկել այդ բանաձևին: Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Գաբոնը ձեռնպահ են մնացել: Խորհրդի հինգ մշտական անդամներից մեկի՝ Ռուսաստանի մեկ ձայնը բավական էր՝ արգելափակելու բանաձևի ընդունումը:
 
Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայից բռնազավթած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանին միացնելու մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play