ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել


ԵՄ-ն կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Շառլ Միշել

  • 03-10-2022 12:23:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Եվրամիությունը կշարունակի ուժեղացնել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցները ուկրաինական հակամարտության պատճառով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
 
«Մենք կշարունակենք մեծացնել սահմանափակող միջոցները, որպեսզի ավելի մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար»,- գրել է նա։
 
Միշելի խոսքով՝ ԵՄ առաջնորդները Պրահայի գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինային ռազմական ու ֆինանսական օգնության հետագա տրամադրումը։
 
«Մեր հանդիպման ժամանակ մենք կքննարկենք, թե ինչպես շարունակել ուժեղ տնտեսական, ռազմական, քաղաքական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- գրել է Միշելը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play