Հայաստանի կառավարությունը հաստատեց 2009թ.-ի պետական բյուջեի<br /> վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը<br />


Հայաստանի կառավարությունը հաստատեց 2009թ.-ի պետական բյուջեի
վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը

  • 12-03-2009 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարության մարտի 12-ի նիստում հաստատվեց 2009թ.-ի պետական բյուջեի վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը: Ինչպես նիստին հաջորդած ճեպազրույցում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, փաթեթի ընդունման նպատակն է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում առաջացած ոչ դրական զարգացումներին ավելի համարժեք արձագանքումը: Նրա խոսքերով, համաշխարհային տնտեսությունը մտել է անկման փուլ, ինչը, բնականաբար նաեւ իր բացասական ազդեցությունն ունի Հայաստանի տնտեսության վրա: Տ.Դավթյանը նշեց, որ կառավարությունը ունի իրադարձություններին համարժեք արձագանքելու գործիքակազմ: Ըստ այդմ կառավարությունն անցնում է բյուջետային պլանավորման եռամսյակային սկզբունքների: «Բյուջետային օրենսդրությունը բավականին ճկուն է, ունի լավ հնարավորություններ արագ արձագանքելու իրավիճակի այս կամ այն փոփոխությանը»,- ընդծգեց ֆինանսների նախարարը: Ըստ Տ.Դավթյանի, վերանայման ենթակա չեն սոցիալական ծախսերը` նպաստները, կենսաթոշակները, աշխատավարձերը, որոնք կազմում են պետբյուջեի ընդհանուր ծավալի 25%-ը: Դրանք կիրականացվեն նախանշված ժամանակացույցով: Նախարարի խոսքերով, վերաբաշխման չեն ենթարկվելու նաեւ բյուջեով նախատեսված կարեւորագույն սոցիալ-տնտեսական ծրագրերը: Առաջին եռամսյակից 4-րդ եռամսյակ կտեղափոխվեն այն ծախսերը, որոնք ներկայումս առաջնահերթ չեն. մասնավորապես, գույքի, ավտոմեքենաների ձեռքբերում: Կկրճատվեն պետական կառավարման համակարգի ծախսերը, գործուղումները: «Այս պահի դրությամբ դժվար է կանխատեսել, թե գլոբալ զարգացումները ինչպես կընթանան, եւ դրանից կախված մեր տնտեսությունը ինչ դինամիկա կունենա մինչեւ տարեվերջ: Ուստի ռիսկային եկամուտների հավաքագրման վրա հիմնված ծախսերը տեղափոխում ենք տարեվերջ»,- նշեց Տ.Դավթյանը` հավելելով, որ ծախսերի վերանայման այս քայլը թույլ կտա բյուջեն դարձնել ավելի կանխատեսելի: «Այս որոշումը վերաբերում է ծախսերի վերաբաշխմանը, ոչ թե կրճատմանը»,- ընդգծեց նախարարը: Միաժամանակ նշվեց, որ եկամտային հատվածում ռիսկային ծավալը գնահատվում է մոտ 131 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play