«Ֆորբսը» հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը<br />


«Ֆորբսը» հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

  • 12-03-2009 16:24:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկյան հեղինակավոր ֆինանսատնտեսական «Ֆորբս» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա ցանկը: Վարկանշային ցուցակի առաջին տեղը բաժին է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Մոլորակի ամենահարուստ մարդկանց «տասնյակը» հետեւյալ տեսքն ունի. 1. Բիլ Գեյթս (ԱՄՆ)` 40 մլրդ դոլար, 2. Ուորեն Բաֆետ (ԱՄՆ)` 37 մլրդ դոլար, 3. Կարլոս Սլիմ (Մեքսիկա)` 35 մլրդ դոլար, 4. Լորենս Էլիսոն (ԱՄՆ)` 22,5 մլրդ դոլար, 5. Ինգվար Կամպարդ (Շվեդիա)` 22 մլրդ դոլար, 6. Կարլ Ալբրեխտ (Գերմանիա)` 21,5 մլրդ դոլար, 7. Մուկեշ Ամբանի (Հնդկաստան)` 19,5 մլրդ դոլար, 8. Լաքշմի Միտտալ (Հնդկաստան)` 19,3 մլրդ դոլար, 9. Թեո Ալբրեխտ (Գերմանիա)` 18,8 մլրդ դոլար, 10. Ամանսիո Օրտեգա (Իսպանիա)` 18,3 մլրդ դոլար: Մոսկվան, ըստ «Ֆորբսի», այս տարի Նյու Յորքին է զիջել «հարուստների մայրաքաղաքի» կոչումը: Անցած տարի միլիարդատերերի մայրաքաղաք էր հայտարարվել Մոսկվան, որտեղ ապրում էին ցուցակում ընդգրկված 74 մարդ: Այժմ նրանց թիվը Մոսկվայում ընդամենը 27-ն է:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play