«Ֆորբսը» հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը<br />


«Ֆորբսը» հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

  • 12-03-2009 16:24:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան հեղինակաւոր ֆինանսատնտեսական «Ֆորբս» հանդէսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամեայ ցանկը: Վարկանշային ցուցակի առաջին տեղը բաժին է հասել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Մոլորակի ամենահարուստ մարդկանց «տասնեակը» հետեւեալ տեսքն ունի. 1. Բիլ Գեյթս (ԱՄՆ)` 40 մլրդ դոլար, 2. Ուորեն Բաֆետ (ԱՄՆ)` 37 մլրդ դոլար, 3. Կարլոս Սլիմ (Մեքսիկա)` 35 մլրդ դոլար, 4. Լորենս Էլիսոն (ԱՄՆ)` 22,5 մլրդ դոլար, 5. Ինգվար Կամպարդ (Շուեդիա)` 22 մլրդ դոլար, 6. Կարլ Ալբրեխտ (Գերմանիա)` 21,5 մլրդ դոլար, 7. Մուկեշ Ամբանի (Հնդկաստան)` 19,5 մլրդ դոլար, 8. Լաքշմի Միտտալ (Հնդկաստան)` 19,3 մլրդ դոլար, 9. Թեո Ալբրեխտ (Գերմանիա)` 18,8 մլրդ դոլար, 10. Ամանսիո Օրտեգա (Իսպանիա)` 18,3 մլրդ դոլար: Մոսկուան, ըստ «Ֆորբսի», այս տարի Նյու Եորքին է զիջել «հարուստների մայրաքաղաքի» կոչումը: Անցած տարի միլիարդատերերի մայրաքաղաք էր յայտարարուել Մոսկուան, որտեղ ապրում էին ցուցակում ընդգրկուած 74 մարդ: Այժմ նրանց թիւը Մոսկուայում ընդամէնը 27-ն է:
  -   Միջազգային