Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ՀՀ քննչական կոմիտե


Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. ՀՀ քննչական կոմիտե

  • 10-10-2022 15:05:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 
 
Նախնական տվյալներով, 2022 թվականի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, հիշյալ վայրում միմյանց են բախվել «Պորշ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով վարորդները տեղում մահացել են, իսկ «Պորշ» ավտոմեքենայի 3 ուղևոր՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: 
 
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ: 
 
Նախաքննությունը շարունակվում է: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play