Ամերիկայի Ալաբամայի նահանգում 10 մարդ դարձել է հրաձգության<br /> զոհ<br />


Ամերիկայի Ալաբամայի նահանգում 10 մարդ դարձել է հրաձգության
զոհ

  • 11-03-2009 16:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՔԻՆՍԹՈՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի երեկոյան ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում տեղի է ունեցել զանգվածային դաժան սպանություն, որի զոհ է դարձել 10 մարդ: Նահանգի բնակիչը անհայտ պատճառներով կրակ է բացել իր մոր տանը, որից հետո հրկիզել շինությունը եւ ճանապարհվել հարեւան քաղաք իր ազգականների մոտ, որտեղ կրկնվել է նույն բանը: Դրանից հետո մարդասպանը մեկ այլ բնակավայր է տեղափոխվել, որտեղ գնդակահարել է մի քանի մարդու եւ ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո վերջ տվել իր կյանքին: ՀԴԲ-ի տվյալներով, տղամարդը կրակել սկսել է Քինսթոն ավանում գտնվող իր մոր տանը: Սպանելով կնոջը` նա հրդեհել է տունը եւ ավտոմեքենայով գնացել ոչ հեռու գտնվող Սամսոն ավանը, որտեղ սպանել է իր տատին ու պապին, ինչպես նաեւ մորաքրոջն ու քեռուն: Դրանից հետո էլ մարդասպանը կանգ չի առել եւ մի տղամարդու ու կնոջ է սպանել լիցքավորման կայանում: Այնուհետեւ նա ավտոմեքենայով մեկնել է 20 կմ հեռու գտնվող Ժնեւ քաղաքը, որտեղ իր մեքենայի պատուհանից անկանոն կրակ է բացել անցորդների վրա: Արդյունքում սպանվել է երեք մարդ, այդ թվում` տեղի շերիֆի տեղակալի կինն ու երեխան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play