Ամերիկայի Ալաբամայի նահանգում 10 մարդ դարձել է հրաձգութեան<br /> զոհ<br />


Ամերիկայի Ալաբամայի նահանգում 10 մարդ դարձել է հրաձգութեան
զոհ

  • 11-03-2009 16:21:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՔԻՆՍԹՈՆ, 11 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի երեկոյեան ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում տեղի է ունեցել զանգվածային դաժան սպանութիւն, որի զոհ է դարձել 10 մարդ: Նահանգի բնակիչը անյայտ պատճառներով կրակ է բացել իր մոր տանը, որից յետոյ հրկիզել շինութիւնը եւ ճանապարհվել հարեւան քաղաք իր ազգականների մօտ, որտեղ կրկնուել է նոյն բանը: Դրանից յետոյ մարդասպանը մէկ այլ բնակավայր է տեղափոխուել, որտեղ գնդակահարել է մի քանի մարդու եւ ոստիկանութեան հետ փոխհրաձգությունից յետոյ վերջ տուել իր կեանքին: ՀԴԲ-ի տուեալներով, տղամարդը կրակել սկսել է Քինսթոն աւանում գտնուող իր մոր տանը: Սպանելով կնոջը` նա հրդեհել է տունը եւ աւտոմեքենայով գնացել ոչ հեռու գտնուող Սամսոն աւանը, որտեղ սպանել է իր տատին ու պապին, ինչպէս նաեւ մորաքրոջն ու քեռուն: Դրանից յետոյ էլ մարդասպանը կանգ չի առել եւ մի տղամարդու ու կնոջ է սպանել լիցքաւորման կայանում: Այնուհետեւ նա աւտոմեքենայով մեկնել է 20 կմ հեռու գտնուող Ժնեւ քաղաքը, որտեղ իր մեքենայի պատուհանից անկանոն կրակ է բացել անցորդների վրայ: Արդիւնքում սպանուել է երեք մարդ, այդ թւում` տեղի շերիֆի տեղակալի կինն ու երեխան:
  -   Միջազգային