ՀՀ ԱԳ նախարարը Արցախի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների մանրամասները


ՀՀ ԱԳ նախարարը Արցախի նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների մանրամասները

  • 15-10-2022 20:54:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում էին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և պաշտոնատար այլ անձիք:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Արարատ Միրզոյանը մանրամասնորեն ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումների զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play