Իսրայելի նախկին նախագահին կներկայացվի բռնաբարության<br /> մեղադրանք<br />


Իսրայելի նախկին նախագահին կներկայացվի բռնաբարության
մեղադրանք

  • 09-03-2009 17:35:00   | Իսրայել  |  Միջազգային
ԹԵԼ ԱՎԻՎ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի գլխավոր դատախազը կիրակի հայտարարել է Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին բռնաբարության մի քանի մեղադրանք ներկայացնելու իր մտադրության մասին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը 2008 թվականի ապրիլին հրաժարվեց դատախազության հետ կնքած գործարքից, որը պաշտպանում էր իրեն բռնաբարության մեղադրանքներից եւ բանտարկությունից, եւ հայտարարեց իր անմեղությունը դատարանում ապացուցելու մտադրության մասին: Մինչդատական գործարքը դատախազության հետ, որ կնքվել էր 2007 թվականի հունիսին եւ փետրվարին հաստատվել Իսրայելի Գերագույն դատարանի կողմից, Կացավից պահանջում էր իրեն մեղավոր ճանաչել անբարո վարքագծի եւ սեռական նկրտումների մեջ, ինչի համար պատիժ էր սահմանվում պայմանական բանտարկության պատժաժամկետի եւ հայցատուներին դրամական փոխհատուցման ձեւով: Հակառակ դեպքում նախկին նախագահին սպառնալու էին իր կին-ստորադասներին բռնաբարելու մեղադրանքներ եւ երկարատեւ դատաքննություն` բազմամյա բանտարկության հնարավոր ելքով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play