Իսրայելի նախկին նախագահին կներկայացուի բռնաբարութեան<br /> մեղադրանք<br />


Իսրայելի նախկին նախագահին կներկայացուի բռնաբարութեան
մեղադրանք

  • 09-03-2009 17:35:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 9 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի գլխաւոր դատախազը կիրակի յայտարարել է Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավին բռնաբարութեան մի քանի մեղադրանք ներկայացնելու իր մտադրութեան մասին, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Իսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը 2008 թուականի ապրիլին հրաժարուեց դատախազութեան հետ կնքած գործարքից, որը պաշտպանում էր իրեն բռնաբարութեան մեղադրանքներից եւ բանտարկութիւնից, եւ յայտարարեց իր անմեղութիւնը դատարանում ապացուցելու մտադրութեան մասին: Մինչդատական գործարքը դատախազութեան հետ, որ կնքուել էր 2007 թուականի յունիսին եւ փետրուարին հաստատուել Իսրայելի Գերագոյն դատարանի կողմից, Կացավից պահանջում էր իրեն մեղաւոր ճանաչել անբարոյ վարքագծի եւ սեռական նկրտումների մէջ, ինչի համար պատիժ էր սահմանւում պայմանական բանտարկութեան պատժաժամկէտի եւ հայցատուներին դրամական փոխհատուցման ձեւով: Հակառակ դէպքում նախկին նախագահին սպառնալու էին իր կին-ստորադասներին բռնաբարելու մեղադրանքներ եւ երկարատեւ դատաքննութիւն` բազմամեայ բանտարկութեան հնարաւոր ելքով:
  -   Միջազգային