Ալեն Սիմոնյանը երգիչ Հայկոյին հետմահու պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով


Ալեն Սիմոնյանը երգիչ Հայկոյին հետմահու պարգևատրել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

  • 19-10-2022 20:22:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երգիչ, երգահան Հայկոյին հետմահու պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել․
 
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ հավելվածով` կարգադրում եմ.1. Հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ (Հայկո) հետմահու պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play