Ընդլայնվելու է իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը


Ընդլայնվելու է իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց շրջանակը

  • 20-10-2022 13:13:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանն ընդունել է Օփեն Օուներշիփի և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) պատվիրակությանը, որի կազմում են եղել Օփեն Օուներշիփի քաղաքականության գծով տնօրեն Լուիզ Ռասել-Պրիվատան, ԱՃԹՆ միջազգային քարտուղարության երկրի համակարգող Օլեսյա Նեխորոշկոն ԱՃԹՆ հաղորդակցության գծով պատասխանատու Վերա Նյաշաձամվարին:
 
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով համատեղ աշխատանքների ներկա ընթացքին՝ Նվարդ Վարդանյանը նշել է, որ առաջիկա փուլով՝ 2023 թվականի հունվար ամսից իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվելու է բոլոր իրավաբանական անձանց վրա, ինչպես նաև կարևորել Արդարադատության նախարարության կողմից հավաքագրված տեղեկությունների արժանահավատության բարձր մակարդակի ապահովումը։ Այս համատեքստում, Վարդանյանը մատնանշել է նաև, որ իրական շահառուների հայտարարագրերում առկա տեղեկությունների արժանահավատության ապահովման նպատակով ընթացիկ վերահսկողություն իրականացնելու լիազորությունն օրենքով վերապահված է պետական ռեգիստրի գործակալությանը: Հյուրերին է ներկայացվել  համակարգի տեխնիկական նկարագրությունը և համապատասխան գործիքակազմերը:  
 
Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Օփեն Օուներշիփի մյուս գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև հույս է հայտնել՝ հետագա համատեղ աշխատանքների արդյունքում իրական շահառուների ռեգիստրի ներդրման հայաստանյան փորձը կդառնա ուղենիշ այլ պետությունների համար: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play