ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ

  • 20-10-2022 15:08:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 20-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը:
 
ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:
 
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում Ա. Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Քարտուղարը նաև ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:
 
Զրուցակիցները քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները: 
 
ՀՀ ԱԽ գրասենյակ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play