UCOM-ը ճանաչվել է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն GLOBAL BANKING & FINANCE REVIEW-ի կողմից


UCOM-ը ճանաչվել է ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն GLOBAL BANKING & FINANCE REVIEW-ի կողմից

  • 26-10-2022 18:18:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Յուքոմ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից։ Global Banking & Finance Review առաջատար առցանց և տպագիր ֆինանսական ամսագիրը հիմնվել է Միացյալ Թագավորությունում 2010 թվականին։ Ամսագրի ուշադրության կենտրոնում են ոչ միայն համաշխարհային ֆինանսական միտումներն ու զարգացումները, այլև տեխնոլոգիական առաջընթացը, ինչի վերաբերյալ ամսագիրն անկախ և հավասարակշռված տեսակետ է ներկայացնում։
 
«Յուքոմ ընկերության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում hեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն ճանաչվելը։ Հաճելի է միջազգային հեղինակավոր պարբերականի այսչափ բարձր գնահատականը մեր թիմային աշխատանքի և գործունեության վերաբերյալ, այն էլ՝ վերջին տարիների համաշխարհային իրադարձությունների և մեր երկրում անհանգիստ իրավիճակի համատեքստում։ Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ ընկերության բազմահազար բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
 
Հավելենք, որ յուրաքանչյուր տարի Global Banking & Finance Review ամսագրի կողմից մրցանակները շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով դրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին ըստ հստակ սահմանված չափանիշների և ընտրում հաղթողին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play