ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը հասել է աշխարհի աղքատ երկրներ<br />


ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը հասել է աշխարհի աղքատ երկրներ

  • 05-03-2009 17:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի աղքատ երկրներն արդեն սկսել են իրենց վրա զգալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, հայտարարել է ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: «Սկզբում իր մեջ առնելով զարգացած տնտեսությամբ երկրները, իսկ հետո ձեւավորվող շուկայով երկրները` գլոբալ ֆինանսական ճգնաժամի երրորդ մրրկահողմն այսօր կլանում է աշխարհի ամենաաղքատ եւ առավել խոցելի երկրները»,- ասել է Ստրոս-Կանը` նշելով, որ տնտեսական կացությունն այդ երկրներում վատթարանում է հիմնականում աղքատ երկրներում արտադրվող ապրանքների պահանջարկի նվազման պատճառով: ԱՄՀ-ի հրապարակած զեկույցում նշվում է, որ 22 ամենաաղքատ երկրներին, որոնք առավել խոցելի են ծավալվող ճգնաժամի պայմաններում, ընթացիկ տարում անհրաժեշտ է տրամադրել առնվազն 25 մլրդ դոլար արտոնյալ պայմաններով շտապ ֆինանսավորման ձեւով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play