ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը հասել է աշխարհի աղքատ երկրներ<br />


ԱՄՀ. Ֆինանսական ճգնաժամը հասել է աշխարհի աղքատ երկրներ

  • 05-03-2009 17:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի աղքատ երկրներն արդէն սկսել են իրենց վրայ զգալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները, յայտարարել է ԱՄՀ ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը: «Սկզբում իր մէջ առնելով զարգացած տնտեսությամբ երկրները, իսկ յետոյ ձեւաւորւող շուկայով երկրները` գլոբալ ֆինանսական ճգնաժամի երրորդ մրրկահողմն այսօր կլանում է աշխարհի ամենաաղքատ եւ առաւել խոցելի երկրները»,- ասել է Ստրոս-Կանը` նշելով, որ տնտեսական կացութիւնն այդ երկրներում վատթարանում է հիմնականում աղքատ երկրներում արտադրուող ապրանքների պահանջարկի նուազման պատճառով: ԱՄՀ-ի հրապարակած զեկոյցում նշւում է, որ 22 ամենաաղքատ երկրներին, որոնք առաւել խոցելի են ծաւալուող ճգնաժամի պայմաններում, ընթացիկ տարում անհրաժեշտ է տրամադրել առնուազն 25 մլրդ դոլար արտօնեալ պայմաններով շտապ ֆինանսաւորման ձեւով:
  -   Միջազգային