Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին


Հայաստան ենք եկել որպես Հայաստանի ընկերներ. Եվրոպական խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներին

  • 01-11-2022 14:38:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց օբյեկտիվ հայտարարություններով եւ քայլերով նպաստում են տարածաշրջանում կայունության պահպանմանը. ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պետեր վան Դալենի,  Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի եւ Լարս Պատրիկ Բերգի հետ նոյեմբերի 1-ի հանդիպման ժամանակ:
 
Պետեր վան Դալենը նշել է, որ իրենք Հայաստան են եկել որպես Հայաստանի ընկերներ եւ այցի շրջանակում կլինեն նաեւ Սյունիքի մարզում:
 
Պատգամավորները քննարկել են հարցերի լայն շրջանակ, անդրադարձել Եվրախորհրդարանում առաջիկայում քննարկվելիք Հայաստանի մասին զեկույցին, ինչպես նաեւ՝ Հայաստան-Եվրոպական միություն կապերի հետագա ընդլայնմանն առնչվող խնդիրներին:
 
Հայկական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play