Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում<br />


Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում

  • 03-03-2009 15:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը, ինչպես ողջ աշխարհը, լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: ՌԴ ֆինանսների նախարարության ղեկավարը CNN հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ նշել է երկու հիմնական ճակատագրական սխալներ, որոնք թույլ է տվել ռուսական կառավարությունը: Նախ եւ առաջ, կառավարությունը չնվազեցրեց ռուսական տնտեսության անմիջական կախվածությունը նավթի արտահանումից, ինչը եւ հանգեցրեց այսօրվա վիճակին: Եվ երկրորդը, ըստ Կուդրինի, կառավարությունը ծախսել է ավելի շատ փող, քան կարող էր թույլ տալ իրեն: Եվ դա իր հերթին մեծացրել է սղաճը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play