Հարկային պրեսինգի չդիմելու եւ աշխատատեղերը պահպանելու<br /> դեպքում Հայաստանի տնտեսական վիճակը կթեթեւանա,- գտնում է Արա<br /> Նռանյանը<br />


Հարկային պրեսինգի չդիմելու եւ աշխատատեղերը պահպանելու
դեպքում Հայաստանի տնտեսական վիճակը կթեթեւանա,- գտնում է Արա
Նռանյանը

  • 03-03-2009 14:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսական ճգնաժամը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մարտահրավեր է: Այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցության անդամ, տնտեսագետ Արա Նռանյանը մարտի 3-ի ասուլիսում: Նրա խոսքերով, ներկայումս սկսված ճգնաժամը էապես տարբերվում է կապիտալիստական համակարգին հատուկ պարբերական ճգնաժամերից: «Եթե ուսումնասիրում ես տարբեր երկրների տնտեսական կյանքը, ապա տեսնում ես, որ հարավ-արեւելյան Ասիայի երկրներում մարդիկ շատ են աշխատում, ստեղծում են ավելի մրցունակ ապրանքներ, սակայն վաստակում են ավելի քիչ, քան արեւմուտքում»,- ասաց Ա.Նռանյանը: Պատգամավորը հավելեց, որ թեեւ արեւմուտքում մարդիկ ստեղծում են պակաս մրցունակ ապրանքներ, նրանք ունեն բարձր կենսամակարդակ, եւ դա ի շնորհիվ արեւմտյան յուրահատուկ ֆինանսական համակարգի: Այժմ, ինչպես նշեց Ա,Նռանյանը, այդ համակարգը փուչիկի նման պայթել է, ինչի արդյունքում էլ առաջացել է համաշխարհային ճգնաժամը: ՀՅԴ-ական գործչի խոսքերով, գտնվելով ընդհանուր ֆինանսա-տնտեսական հոսանքի մեջ, Հայաստանը չի կարող խուսափել ճգնաժամի բացասական ազդեցություններից: Սակայն, ըստ նրա, Հայաստանը կարող է մեղմացնել այդ ազդեցությունները` հիմնականում ներքին արտադրողին խրախուսելու եւ արտահանումը խթանելու միջոցով: «Շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան օպերատիվ կգործի մեր կառավարությունը: Եթե մենք ի վիճակի լինենք հարկային պրեսինգ չանել, աշխատատեղերը գոնե պահպանել, վճարել աշխատավարձ` վիճակը կթեթեւանա»,- ասաց Ա.Նռանյանը: Նա հայտնեց, որ այդ մասին ՀՅԴ-ականները տեղեկացրել են հանրապետության վարչապետին: Անդրադառնալով ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը մինչեւ 360-380 դրամի բարձրացնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությանը, տնտեսագետը նշեց, որ վերջին տարիներին արձանագրված դրամի բարձր փոխարժեքի վնասակարությունը բոլորի համար փաստ է: Ըստ նրա, դոլարի գնի բարձրացումը պարզապես անհրաժեշտություն էր, սակայն դեռ հարց է` արդյո՞ք ԿԲ-ի այդ որոշումը փոքր-ինչ ուշացած չէ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play