Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ


Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ

  • 19-11-2022 20:46:05   | Թունիս  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում, հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ:
 
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
 
Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար:
 
Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաև տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ակտիվ շփումները:
 
Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները նաև ընդգծել են` երկու երկրների և ժողովուրդների միջև առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել և ամրապնդել:
 
Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նյեմբերի 18-19-ը Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցելու է Թունիսին: 
 
Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ՝ տարբեր երկրների առաջնորդների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play