Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն Ջոսե Կոկի հետ


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն Ջոսե Կոկի հետ

  • 22-11-2022 13:51:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի կենդանաբանական այգու զարգացման խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայիում Երևանի կենդանաբանական այգու խորհրդատու Ջոսե Կոկի հանդիպման ժամանակ: Ներկայացնելով հանգստի գոտում իրականացվող ծրագրերը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ նախաձեռնված բարեկարգման ծրագրերը համալիր բնույթ են կրում: Մասնավորապես լուծվել են այգու ոռոգման և խմելու ջրի, լուսավորության խնդիրները, տեղադրվել են կողմնորոշող և կենդանիների մասին պատմող տեղեկատվական ցուցանակներ: Այգին համալրվել է նոր կենդանատեսակներով, տարածքը կանաչապատվում է: Հրաչյա Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ջոսե Կոկի այցն իր հերթին կնպաստի մասնագիտական նոր լուծումներ կիրառելու գործին:
 
«Հաջորդ տարի ևս մենք ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել կենդանաբանական այգում, և այս գործում մեզ համար անչափ կարևոր է միջազգային մի շարք կառույցների հետ գործակցությունն ու փորձի փոխանակումը: Մեր նպատակն է այգում ստեղծել այնպիսի միջավայր, որն այցելուներին ավելի կմոտեցնի բնությանն ու հանգստի գոտուց բացի կունենա նաև կրթական բաղադրիչ»,- ընդգծել է քաղաքապետը:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիդերլանդների կենդանաբան այգու մասնագիտական գծով տնօրեն, ԵԱԶԱ-ում ԵԿԱ խորհրդատու Ջոսե Կոկը նշել է, որ իր համար անչափ կարևոր է իր այցը Երևան և մասնակցել կենդանաբանական այգու զարգացման գործին: Կարևորելով Երևանի քաղաքապետի մոտեցումները՝ նա նկատել է, որ նախանշվող ծրագրերը հնարավորություն կտան արդյունավետ կառավարում իրականացնելու և այգին ավելի հյուրընկալ ու հարմարավետ դարձնելու առումով:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի կենդանաբանական այգու՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի (ԵԱԶԱ) լիիրավ անդամությանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play