Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. ԱՀ Պետնախարարը հանդիպել է իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ


Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. ԱՀ Պետնախարարը հանդիպել է իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ

  • 23-11-2022 14:50:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ:
 
Պետնախարարն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ  ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ:
 
Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները  դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները:
 
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի  է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են  անմիջապես պատերազմից հետո՝  փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն  օգտակար կլինեն Արցախի զարգացման համար:
 
Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play