Բայդենն ասել է Պուտինի հետ բանակցությունների պայմանը


Բայդենն ասել է Պուտինի հետ բանակցությունների պայմանը

  • 02-12-2022 13:16:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի բացառում Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հնարավորությունը, եթե նա «շահագրգռվածություն ցուցաբերի» Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
 
«Ես պատրաստ եմ խոսել պարոն Պուտինի հետ, եթե նա իսկապես շահագրգռված է դադարեցնել պատերազմը», – ասել է Բայդենը` ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
 
Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ ասել է, որ բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play