Պեսկով. «Կրեմլը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, եթե նախապայմանն Ուկրաինայից հեռանալն է»


Պեսկով. «Կրեմլը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, եթե նախապայմանն Ուկրաինայից հեռանալն է»

  • 02-12-2022 14:11:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Կրեմլը պատրաստ չէ բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եթե նախապայման է դրվում Ուկրաինայից հեռանալը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադմիրիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկոն, ով միաժամանակ նշել է, թե Դածնության լիդերը պաւտրաստ է շարունակել շփումները:
 
Պեսկովը հիշատակել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունն այն մասին, որ «բանակցությունները հնարավոր են, եթե Պուտինը հեռանա Ուկրաինայից»: Նախօրեին Վաշինգտոնում Բայդենն այդ մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում:
 
«Հատուկ ռազմական օպերացիան, անշուշտ, կշարունակվի: Պուտինը բաց էր և հիմա էլ պատրաստ է քննարկումների համար: Իհարկե, մեզ համար նախընտրելի է մեր շահերն ապահովել խաղաղ, դիվանագիտական ուղիներով»,- ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:
 
Արմեն Քոլոյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը