Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբինյան


Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով. Ռուբինյան

  • 02-12-2022 15:03:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Խորհրդարանի ամբիոնից ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինանը խոսեց անվտանգային խնդիրների մասին, նաև անդրադարձավ ՀՀ իշխանությունների կողմից տարվող դիվանագիտությանը:
 
«Համարում ենք, որ ՀՀ-ն ունի միջազգայնորեն սահմանված սահմաններ և տարածք, որի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից: Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ և առանց որևէ նախապայմանների հետ քաշվեն այնտեղից»,- ասաց Ռուբինյանը:
 
Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Ռուբինյանը նշեց.
 
«Համարում ենք նաև, որ Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պիտի լուծում ստանա, որովհետև հակառակ դեպքում դա նշանակում է Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն:
 
Համարում ենք, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով, միջազգային մեխանիզմի մասնակցությամբ»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play