Բրիտանացի զինվորը ԳԴՀ-ում ռազմակայանից գողացել է երկու տանկ<br />


Բրիտանացի զինվորը ԳԴՀ-ում ռազմակայանից գողացել է երկու տանկ

  • 25-02-2009 15:28:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անսթափ վիճակում գտնվող 18-ամյա բրիտանացի զինվորը միանգամից երկու տանկ է գողացել Ցելլե գերմանական քաղաքում տեղակայված կայազորի տարածքից, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 20-ի առավոտյան: Գերմանական ոստիկանության տվյալներով, առաջին անգամ զինվորին հաջողվել է աննկատ դուրս գալ կայազորի սահմաններից, սակայն ընդամենը մոտ 500 մետր է անցել, մտել խրամառուն եւ լռվել: Այդ ժամանակ նա վերադարձել է զորամաս եւ այնտեղից դուրս բերել եւս մի տանկ: Այս անգամ նրան հաջողվել է անցնել համարյա երեք կիլոմետր, մինչեւ որ նրան նկատել է բրիտանական զինվորական պարեկախումբը: Հետազոտությունը ցույց է տվել ալկոհոլի առկայություն նրա արյան մեջ: «Շպիգել» հանդեսի տվյալներով, զինվորին կներկայացվի միայն վտանգավոր երթեւեկման մեղադրանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play