Բրիտանացի զինվորը ԳԴՀ-ում ռազմակայանից գողացել է երկու տանկ<br />


Բրիտանացի զինվորը ԳԴՀ-ում ռազմակայանից գողացել է երկու տանկ

  • 25-02-2009 15:28:00   |   |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 25 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անսթափ վիճակում գտնուող 18-ամեայ բրիտանացի զինվորը միանգամից երկու տանկ է գողացել Ցելլե գերմանական քաղաքում տեղակայուած կայազորի տարածքից, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Միջադէպը տեղի է ունեցել փետրուարի 20-ի առաւօտեան: Գերմանական ոստիկանութեան տուեալներով, առաջին անգամ զինվորին յաջողուել է աննկատ դուրս գալ կայազորի սահմաններից, սակայն ընդամէնը մօտ 500 մետր է անցել, մտել խրամառուն եւ լռուել: Այդ ժամանակ նա վերադարձել է զորամաս եւ այնտեղից դուրս բերել եւս մի տանկ: Այս անգամ նրան յաջողուել է անցնել համարեայ երեք կիլոմետր, մինչեւ որ նրան նկատել է բրիտանական զինուորական պարեկախումբը: Հետազօտութիւնը ցոյց է տուել ալկոհոլի առկայութիւն նրա արեան մէջ: «Շպիգել» հանդէսի տուեալներով, զինվորին կներկայացուի միայն վտանգաւոր երթեւեկման մեղադրանք:
  -   Միջազգային