ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել


ԱՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել

  • 13-12-2022 14:13:49   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտահերթ նիստ: Նիստին ներկա էր Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախի Հանրապետոթյան ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին» խորագրով:
 
Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը։ 
Իր ելույթում ԱՀ Նախագահը տվել է առկա իրավիճակի գնահատականը՝ Ադրբեջանի կողմից  ԱՀ –ն ՀՀ-ին կապող միակ միջպետական մայրուղու փակումը որակելով  որպես պետականորեն  հստակ պլանավորած միջոցառում:
 
ԱՀ Նախագահը ԱԺ-ի հայտարարությամբ  ակնկալում է ՀՀ-ի և Սփյուռքի մեր հայրենակիցների ներուժի և հնարավորությունների օգտագործումը ՝ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության մասին հարցը: 
Խոսելով  Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Արայիկ Հարությունյանը հորդորել է լինել համբերատար, միասնական, խուճապի չմատնվել:
 
Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Դավիթ Իշխանյանը, Արթուր Հարությունյանը և Մետաքսե Հակոբյանը:
 
Պատգամավորների ելույթներում  շեշտադրումը մեկն էր՝ միասնական կամքի դրսևորում:
 
Հայտարարության տեքստը ընդունվել է միաձայն:
 
ԱՀ ԱԺ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն