Ռուս-ամերիկյան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 36,11<br /> միլիարդ դոլարը<br />


Ռուս-ամերիկյան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 36,11
միլիարդ դոլարը

  • 20-02-2009 15:38:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարության նոր տվյալներով, ռուս-ամերիկյան առեւտրական ապրանքաշրջանառությունը 2008 թվականին գերազանցել է 36,11 մլրդ դոլարը, որը 35,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ամերիկյան վիճակագրության համաձայն, որ զգալիորեն տարբերվում է ռուսականից հաշվառման համակարգերի տարբերությունների պատճառով, ԱՄՆ-ի արտահանությունը Ռուսաստան 2008 թվականին կազմել է ավելի քան 9,3 մլրդ դոլար, իսկ ներմուծումը հասել է գրեթե 26,8 մլրդ դոլարի: Համապատասխանաբար առեւտրական հաշվեկշռի դրական սալդոն Ռուսաստանի համար գերազանցել է 17,4 մլրդ դոլարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play