Ռուս-ամերիկեան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 36,11<br /> միլիարդ դոլարը<br />


Ռուս-ամերիկեան ապրանքաշրջանառությունը գերազանցել է 36,11
միլիարդ դոլարը

  • 20-02-2009 15:38:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի առեւտրի նախարարութեան նոր տուեալներով, ռուս-ամերիկեան առեւտրական ապրանքաշրջանառությունը 2008 թուականին գերազանցել է 36,11 մլրդ դոլարը, որը 35,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարուայ ցուցանիշը: Ամերիկեան վիճակագրութեան համաձայն, որ զգալիօրէն տարբերւում է ռուսականից հաշուառման համակարգերի տարբերութիւնների պատճառով, ԱՄՆ-ի արտահանութիւնը Ռուսաստան 2008 թուականին կազմել է աւելի քան 9,3 մլրդ դոլար, իսկ ներմուծումը հասել է գրեթէ 26,8 մլրդ դոլարի: Համապատասխանաբար առեւտրական հաշուէկշռի դրական սալդոն Ռուսաստանի համար գերազանցել է 17,4 մլրդ դոլարը:
  -   Միջազգային