Ստեփանակերտում կկազմակերպվի տոնածառի լույսերը վառելու արարողություն


Ստեփանակերտում կկազմակերպվի տոնածառի լույսերը վառելու արարողություն

  • 21-12-2022 20:00:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանում գործող լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում ենք ուշադիր կարդալ Ստեփանակերտի քաղաքապետարանի տարածած վերջին հայտարարությունը:
 
Նրանում նշվել է՝ «…դեկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, բոլորիդ հրավիրում ենք Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակ՝ մասնակցելու տոնածառի լույսերի վառման արարողությանը:» Մինչդեռ, ձեզնից շատերը, արտատպելով մեր հրապարակածը, տարածել եք Ստեփանակերտի գլխավոր տոնածառի լուսանկարը, որը չի տեղադրվել 44-օրյա պատերազմից ի վեր, և որի ավանդական հասցեն Վերածննդի հրապարակն էր: Կրկնում ենք՝ Քաղաքային իշխանության սույն որոշումը միմիայն պայմանավորված է փոքրիկ արցախցիներին տոնական տրամադրություն հաղորդելու ցանկությամբ: Խնդրում ենք, առավելևս այսօրվա բարդ իրավիճակում, Արցախի վերաբերյալ նյութեր տեղադրելիս լինել շատ ավելի ուշադիր:
 
Ստեփանակերտի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն