Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին


Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին

  • 24-12-2022 17:16:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
 
«Անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ՝ Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: 
 
Սուրբ Ծնունդը բոլորիս հոգիներին սեր և ուրախություն է բերում: Սակայն երբ տագնապած են այդ հոգիները, առավել մեծ են ակնկալիքները Ծննդյան տոնից և նրա խորհրդից: 
 
Ձեր իմաստուն հորդորները մշտապես ուղղված են եղել մարդկանց և աշխարհը խաղաղեցնելուն, անհանդուրժողականության պատերը վերացնելուն և համերաշխության սյուներ կանգնեցնելուն, քանզի այդպիսին՝ խաղաղաղասեր և հանդուրժող պետք է լինի մարդու ճշմարիտ էությունը և ճշմարիտ մարդու էությունը: 
 
Ցավոք, անհանգիստ և խաղաղության կարոտ են ներկայիս ժամանակները, այդ թվում՝ նաև հայկական Արցախում, որն արդեն քանի օր շրջափակված է Ադրբեջանի կողմից: Երախտագիտությունս եմ ուզում հայտնել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակմանը Ձեր ուշադրության և կոչի համար: Հուսով եմ՝ Ձեր հորդորն արձագանք կգտնի, և Արցախը կապաշրջափակվի․․․ 
 
Թող գալիք տարին Ձեր աղոթքների շնորհիվ դառնա խաղաղության ու հանդուրժողականության տարի: 
 
Աստված պահապան Հայաստանին և Սուրբ Աթոռին»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն