Երեւանի բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող<br /> ճանաչվեց Ռուսաստանի թիմը<br />


Երեւանի բռնցքամարտի միջազգային պատանեկան մրցաշարի հաղթող
ճանաչվեց Ռուսաստանի թիմը

  • 18-02-2009 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-ին Երեւանում ավարտվեց բռնցքամարտի միջազգային պատանեկան թիմային մրցաշարը: Վերջին փուլում ղազախները հաղթեցին վրացիներին` 21:16, ռուսները` տանտերերին` 21:7: Արդյունքում, մրցաշարի հաղթող ճանաչվեց Ռուսաստանի թիմը: Ղազախստանի, Հայաստանի եւ Վրաստանի թիմերը գրավեցին, համապատասխանաբար, հաջորդ երեք տեղերը: «Օրինաչափ եմ համարում Ռուսաստանի եւ Ղազախստանի պատվիրակներից հետո մեր թիմի գրաված 3-րդ տեղը: Գոհ եմ տղաների մրցելույթներից: Ստուգատեսը ցույց տվեց մեր պատանեկան բռնցքամարտի իրական վիճակը»,- «ՆՏ»-ի թղթակցի հետ զրույցում ասասց Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ֆեդյա Ալեքսանյանը: Նա նշեց, որ հավաքականի վերջնական կազմը կորոշվի մարտի 1-ին մեկնարկող Հայաստանի պատանեկան առաջնությունից հետո: Այնուհետեւ կանցկացվեն ուսումնամարզական հավաքներ, որպեսզի թիմը հնարավորինս լավ մարզավիճակում ներկայանա մայիսի 23-ին Երեւանում մեկնարկելիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play