Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ


Բրազիլիայում եռօրյա սուգ Է հայտարարվել Պելեի մահվան կապակցությամբ

  • 30-12-2022 11:26:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն եռօրյա սուգ է հայտարարել համաշխարհային ֆուտբոլի աստղ Պելեի մահվան կապակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է BBC-ից:
 
Ավելի վաղ ,Արմենպրեսե-ը հաղորդել էր, որ 82 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։
 
Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։
 
Հանգուցյալի հարազատներին և մերձավորներին իրենց վիշտն ու ցավակցությունն են հայտնել հայտնի մարզիկներ և քաղաքական գործիչներ՝ Բրազիլիայի ընտրված նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավար Էդնալդու Ռոդրիգեսը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնի ֆուտբոլիստներ Նեյմարը, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին և ուրիշներ: Պելեի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ տարածած ցավակցական ուղերձում  մասնավորապես նշված է. ,Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում ողջ ֆուտբոլային աշխարհին այս անդառնալի կորստի կապակցությամբե:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play