Մոսկվայում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել


Մոսկվայում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել

  • 30-12-2022 11:41:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Չվերթները հետաձգվել են եղանակային վատ պայմանների պատճառով։
 
Մոսկվայի երեք օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Ըստ Yandex.Schedules-ի տվյալների,«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքները չեն իրականացել ձյան տեղումների պատճառով։
 
Մոսկվայի ժամանակով ժամը 08:50-ի (Երևանի ժամանակով 09:50) դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում 5 չվերթ է հետաձգվել, ևս 2–ը՝ չեղարկվել։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 15 չվերթ։ «Շերեմետևո» օդանավակայանում 4 չվերթ հետաձգվել է, 2-ը՝ չեղարկվել։
 
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալեքսանդր Սինենկովը հայտնել էր, որ այսօր սպասվում է ամպամած եղանակ, երբեմն՝ ձյուն և մինչև 2 աստիճան տաքություն։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play