ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է, որ ՌԴ–ին հեռացնեն կազմակերպությունից


ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է, որ ՌԴ–ին հեռացնեն կազմակերպությունից

  • 09-01-2023 13:54:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
 Sputnik. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ռուսաստանի անդամակցության նպատակահարմարության հարցը։
 
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը դեմ է Ռուսաստանին կազմակերպությունից հեռացնելու կոչերին, որոնք ավելի վաղ հնչել էին Կիևում։
 
«Կարծում եմ՝ իմաստ ունի, որ Ռուսաստանը ԵԱՀԿ-ի անդամ մնա»,- ասել է Շմիդտը գերմանական «Welt» թերթին տված հարցազրույցում։
 
Նրա խոսքով՝ նույն սեղանի շուրջ նստելը չի նշանակում դիվանագիտական հաճոյախոսություններ փոխանակել։
 
«Մի օր մենք նորից բանակցային ուղիների կարիք կունենանք: ԵԱՀԿ-ն անվտանգության միակ կազմակերպությունն է, որտեղ բոլոր նրանք, ովքեր կարևոր են եվրոպական անվտանգության ճարտարապետության համար, նստում են նույն սեղանի շուրջ», - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
 
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն գտնվում է ինքնաոչնչացման փուլում, և կազմակերպությունը կկործանվի, եթե Ռուսաստանը մնա դրա կազմում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play