Ռուս խաղաղապահների 21 ավտոմեքենա է անցել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով


Ռուս խաղաղապահների 21 ավտոմեքենա է անցել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով

  • 09-01-2023 15:15:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը այսօր հաղորդել է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 21 ավտոմեքենա է անցել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհով՝ Ստեփանակերտից դեպի Լաչին ուղղությամբ։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների խումբը մի կողմ է քաշվել՝ թույլատրելով նրանց անցումը, փոխանցում է լրատվամիջոցը։
 
Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի ճանապարհը վերահսկելու են ռուս խաղաղապահները, բայց նրանք կոնկրետ քայլերի չեն դիմում դեկտեմբերի 12-ից փակված ճանապարհը բացելու համար։
 
Ադրբեջանցիները նրանց ավտոմեքենաների երթևեկությանը չեն խոչընդոտում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play