Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ


Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

  • 09-01-2023 19:34:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալ:
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
 
Հիշեցնենք, վարչապետի ավելի վաղ կայացրած որոշմամբ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play