Արցախից հայտնում են, որ կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին նոր հայտարարություն կանեն


Արցախից հայտնում են, որ կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին նոր հայտարարություն կանեն

  • 17-01-2023 11:48:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Արցախի բնակարանային հարցերի կոմիտեն հայտնում է, որ բնակչությանը սննդամթերքի վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների հատկացման ստույգ ժամկետների մասին առաջիկայում հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօրվանից արցախցիները կտրոններ կստանան սովին դիմակայելու համար, իսկ ուրբաթ օրվանից դրանցով խանութներից կարող են գնել մեկ լիտր ձեթ ու մեկական կիլոգրամ բրինձ, մակարոն, հնդկաձավար ու շաքարավազ։
 
Չի նշվում, թե արդյոք այսօրվանից չեն տրամադրվելու կտրոնները:
 
Արցախի բնակարանային կոմիտեից «Ազատությանը» երեկ հայտնել էին, որ Ստեփանակերտի դպրոցներում, համալսարաններում 19 կետ է բացվել կտրոնների ստացման համար, գյուղերում դրանք կտրամադրվեն գյուղապետարաններում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play