Մեքսիկայում սպանվել է ոստիկանն ու նրա ընտանիքը<br />


Մեքսիկայում սպանվել է ոստիկանն ու նրա ընտանիքը

  • 16-02-2009 15:07:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի արեւելքում ոստիկանության սպայի ընտանիքի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով սպանվել է 12 մարդ, այդ թվում հինգ երեխա, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: Ըստ Տաբասկո նահանգի դատախազի տեղակալ Ալեքս Ալվարեսի, հարձակվողների նպատակը, որոնք ենթադրաբար եղել են նարկոկարտելներից մեկի անդամներ, նահանգի ոստիկանության սպա Կարլոս Ռեյեսն է եղել: Զոհվածների թվում են ինքը` Ռեյեսը, ինչպես նաեւ իր ընտանիքի տասը անդամներ: Դրանից բացի, սպանվել է փողոցային մի առեւտրական, որը գտնվել է ոստիկանի տան առջեւ: 2008 թվականին Մեքսիկայում կազմակերպված հանցավորության եւ նարկոմաֆիայի գործողությունների արդյունքում զոհվել է 5 հազար 630 մարդ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play