Մեքսիկայում սպանուել է ոստիկանն ու նրա ընտանիքը<br />


Մեքսիկայում սպանուել է ոստիկանն ու նրա ընտանիքը

  • 16-02-2009 15:07:00   |   |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի արեւելքում ոստիկանութեան սպայի ընտանիքի վրայ անյայտ անձանց յարձակման հետեւանքով սպանուել է 12 մարդ, այդ թւում հինգ երեխայ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»: Ըստ Տաբասկո նահանգի դատախազի տեղակալ Ալեքս Ալվարեսի, հարձակվողների նպատակը, որոնք ենթադրաբար եղել են նարկոկարտելներից մէկի անդամներ, նահանգի ոստիկանութեան սպայ Կարլոս Ռեյեսն է եղել: Զոհվածների թւում են ինքը` Ռեյեսը, ինչպէս նաեւ իր ընտանիքի տասը անդամներ: Դրանից բացի, սպանուել է փողոցային մի առեւտրական, որը գտնուել է ոստիկանի տան առջեւ: 2008 թուականին Մեքսիկայում կազմակերպուած յանցաւորութեան եւ նարկոմաֆիայի գործողութիւնների արդիւնքում զոհուել է 5 հազար 630 մարդ:
  -   Միջազգային