Վրաստանում կսկսվի հետախուզական և մարտական ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն


Վրաստանում կսկսվի հետախուզական և մարտական ԱԹՍ-ների զանգվածային արտադրություն

  • 27-01-2023 16:00:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Վրաստանի պաշտպանության նախարարության Կրծանիսի զորավարժարանում տեղի են ունեցել վրաց-լեհական ռազմական արտադրության հետախուզական և մարտական ​​անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքներ։ Միջոցառմանը ներկա է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Interfax-ը։
 
«Մենք Վրաստանում ապրիլից սկսում ենք անօդաչու թռչող սարքերի՝ հետախուզական և այսպես կոչված «կամիկաձեների» զանգվածային արտադրությունը»,- լրագրողներին ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
 
Սպասվում է, որ տարեկան կարտադրվի մինչև 1500 դրոն։ FLY EYE հետախուզական դրոնը նախատեսված է բոլոր կլիմայական գոտիներում և ռադիոէլեկտրոնային պայմաններում բարձր ճշգրտության առաջադրանքներ կատարելու համար, հայտնել է պաշտպանության նախարարությունը: Անօդաչու թռչող սարքն ապահովում է գաղտնի հսկողության և տվյալների վերլուծության հնարավորություններ իրական ժամանակում:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play