Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. Զախարովա


Ռուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. Զախարովա

  • 27-01-2023 19:52:04   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
«Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», - ասել է Զախարովան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play