Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը


Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ը

  • 06-02-2023 12:04:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայում տեղի ունեցած 7.4 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով լուրջ ավերածություններ են եղել նաև Սիրիայի Հալեպ, Համա, Լաթաքիա քաղաքներում: Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 99-ի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Arab News պարբերականից:
 
Լրատվամիջոցը նշում է նաև շուրջ 350 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում:
 
Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:
 
Ստորգետնյա ցնցումներն այնքան հզոր են եղել, որ դրանք զգացվել են նույնիսկ Կահիրեում:
 
Սիրիական SANA պետական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադը նախարարների կաբինետի արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու երկրաշարժի պատճառած վնասները և հետագա անելիքները:  
 
Մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, իրենց պատրաստակամությունն են հայտնել օգնություն տրամադրել Թուրքիային և Սիրիային:
 
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play